Ինտերիերի արագ վիզուալ փաթեթներ

Վերանորոգման
ճիշտ սկիզբը

Ինտերիերի արագ վիզուալներ և թեթև գծագրեր՝ նախքան վերանորոգումը սկսելը:

Սկսած 259,000 դրամից
Ժամանակակից ինտերիեր
7–14
Աշխատանքային օր

Խնդիրը

Չգիտե՞ք ինչպիսին
կլինի ձեր տունը

Շատերը սկսում են վերանորոգումը առանց հստակ պատկերացման — հետո բախվում սխալ գույների, սխալ կահույքի, ավելորդ ծախսերի և անվստահ որոշումների: START փաթեթը ստեղծված է, որ նախապես տեսնեք ձեր ապագա տարածքը:

01
Գույների սխալ ընտրություն
Ընտրում եք գույնը նկարով, բայց իրական տարածքում այն կարող է լրիվ այլ տեսք ունենալ։
02
Կահույքի անհարմար դասավորություն
Գնում կամ պատվիրում եք կահույք, հետո պարզվում է՝ չափերով, դիրքով կամ ոճով հարմար չէ։
03
Ավելորդ ծախսեր վերանորոգման ընթացքում
Առանց նախնական վիզուալ պլանի՝ որոշումները փոխվում են աշխատանքի ընթացքում և ավելացնում ծախսերը։
04
Անորոշ վերջնական արդյունք
Սկսում եք վերանորոգումը առանց հստակ պատկերացնելու, թե վերջում ինչ տուն եք ստանալու։

Լուծումը

Ձեր տան առաջին
հստակ պատկերը

Մինչև վերանորոգումը սկսելը դուք ստանում եք տարածքի վիզուալ, պլանային և գունային ուղղությունը։

01

3D վիզուալներ

Տեսնում եք ձեր ապագա ինտերիերի ընդհանուր տեսքը՝ գույներով, նյութերով, լուսավորությամբ և կահույքի հիմնական լուծումներով։

02

Պլանային լուծում

Ստանում եք կահույքի դասավորության հստակ տարբերակ, որպեսզի տարածքը լինի հարմար, տրամաբանական և օգտագործելի։

03

Գույն և նյութեր

Ստանում եք գունային գամմայի և հիմնական նյութերի առաջարկներ, որ վերանորոգումը սկսեք ավելի վստահ և առանց խառնաշփոթի։

Փաթեթներ

Ընտրիր քո փաթեթը

START Plus
90–150 քմ
399,000 դրամ
Նախնական զրույց և պահանջների հավաքագրում
Կահույքի դասավորության 1 հիմնական տարբերակ
Ավելի ամբողջական ինտերիերի վիզուալ կոնցեպտ
3D պատկերներ հիմնական սենյակների համար
Լուսավորության մոտավոր սխեմա
Վարդակների և անջատիչների մոտավոր սխեմա
Նյութերի և գույների հիմնական առաջարկներ
Մինչև 2 փուլ փոփոխություն
Ավելի մեծ տարածքի համար սենյակների ամբողջական տրամաբանական կապ
Ստանալ փաթեթը

Ում համար

Ում համար է START փաթեթը

Այս փաթեթը հարմար է նրանց համար, ովքեր ուզում են վերանորոգումը սկսել հստակ պատկերով, առանց ավելորդ ծախսերի և երկար նախագծման փուլի։

01
Նոր բնակարան
Եթե գնել եք նոր բնակարան և ուզում եք նախապես հասկանալ՝ ինչպիսի ինտերիեր կարող է ստացվել։
02
Վերանորոգում սկսող ընտանիք
Եթե պատրաստվում եք վերանորոգման, բայց դեռ հստակ չեք պատկերացնում գույները, կահույքը և ընդհանուր ոճը։
03
Տարածքը ճիշտ օգտագործելու համար
Եթե ուզում եք փոքր կամ միջին բնակարանում ստանալ հարմար դասավորություն, ճիշտ անցումներ և ավելի ազատ զգացողություն։
04
Խելամիտ բյուջե
Եթե չեք ուզում պատվիրել ամբողջական թանկ նախագիծ, բայց ուզում եք ունենալ հստակ վիզուալ և պլանային ուղղություն։
05
Նախ տեսնել, հետո սկսել
Եթե ուզում եք մինչև վերանորոգումը տեսնել վերջնական արդյունքի ընդհանուր պատկերը և նոր միայն որոշումներ կայացնել։

Ընթացքը

Ինչպես է սկսվում ձեր նախագիծը

Ամեն քայլը կառուցված է այնպես, որ դուք արագ հասկանաք տարածքի հնարավորությունը և վստահ սկսեք վերանորոգումը։

Քայլ 01
Ուղարկում եք հատակագիծը
Ուղարկում եք բնակարանի հատակագիծը, չափագրությունը կամ տարածքի լուսանկարները, որպեսզի հասկանանք ընդհանուր կառուցվածքը։
Քայլ 02
Քննարկում ենք ձեր ցանկությունները
Պարզում ենք ձեր նախընտրած ոճը, գույները, ընտանիքի կարիքները, կահույքի պահանջները և օրինակները։
Քայլ 03
Ստեղծում ենք վիզուալ լուծումը
Պատրաստում ենք կահույքի դասավորությունը, 3D պատկերները, գունային և նյութային հիմնական առաջարկները։
Քայլ 04
Ստանում եք պատրաստ փաթեթը
Ստանում եք հստակ վիզուալ և պլանային ուղղություն, որով կարող եք ավելի վստահ սկսել վերանորոգումը։

Աշխատանքներ

Վիզուալ ուղղության օրինակներ

Մի քանի ինտերիերային տրամադրություն, որոնք ցույց են տալիս START Studio-ի առաջարկվող ոճային ուղղությունը։

Հյուրասենյակ
Հյուրասենյակ
Խոհանոց
Խոհանոց
Ննջասենյակ
Ննջասենյակ
Լոգարան
Լոգարան
Բնակարան
Բնակարան

Հաճախ հարցվող

Հարցեր ու պատասխաններ

Ոչ։ START փաթեթը ամբողջական աշխատանքային նախագիծ չէ։ Այն նախատեսված է, որպեսզի մինչև վերանորոգումը տեսնեք տարածքի ընդհանուր վիզուալ լուծումը, կահույքի դասավորությունը, գույների և նյութերի ուղղությունը։ Եթե անհրաժեշտ լինի ամբողջական աշխատանքային նախագիծ, այն կարող է կազմվել առանձին պայմանավորվածությամբ։
Սովորաբար փաթեթը պատրաստվում է 7–14 աշխատանքային օրվա ընթացքում։ Ժամկետը կախված է բնակարանի մակերեսից, սենյակների քանակից և փոփոխությունների ծավալից։
Սկսելու համար անհրաժեշտ է ուղարկել բնակարանի հատակագիծը կամ չափագրությունը, տարածքի լուսանկարները, ինչպես նաև մի քանի օրինակ նկարներ, որոնք մոտ են ձեր նախընտրած ոճին։
Փաթեթում ներառված է մինչև 2 փուլ փոփոխություն։ Այս փուլերում կարող եք ճշգրտել գույները, նյութերը, կահույքի որոշ լուծումներ կամ ընդհանուր տրամադրությունը։
START Mini փաթեթը նախատեսված է մինչև 90 քմ բնակարանների համար։

START Plus փաթեթը նախատեսված է 90–150 քմ բնակարանների համար։

Եթե տարածքը 150 քմ-ից մեծ է կամ ունի ավելի բարդ կառուցվածք, գինը հաշվարկվում է անհատապես՝ ըստ սենյակների քանակի, պահանջվող վիզուալների և աշխատանքի ծավալի։
Այո, այս փաթեթը կօգնի ավելի վստահ սկսել վերանորոգումը, որովհետև դուք կունենաք վիզուալ պատկերացում, կահույքի դասավորություն և գունային ուղղություն։ Բայց այն չի փոխարինում մանրամասն աշխատանքային գծագրերին, ինժեներական կամ կահույքի արտադրական նախագծերին։
Այո։ Եթե START փաթեթից հետո ցանկանաք ամբողջական դիզայն նախագիծ, կարող ենք կազմել առանձին առաջարկ՝ արդեն մանրամասն գծագրերով, տեխնիկական լուծումներով և ավելի խորացված մշակմամբ։

Կապ

Սկսենք ձեր
տան ճիշտ սկիզբը

Գրեք մեզ ցանկացած հարմար ձևով — կպատասխանենք հնարավորինս շուտ և կկազմակերպենք անվճար նախնական զրույց: